Open news feed Close news feed
A A
Video

«Հայոց ցեղասպանությունն առաջինը դատապարտել է հենց Թուրքիան» (video)

«Թեև ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը, այնուամենայնիվ, անհերքելի փաստ է, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը դատապարտած երկիրը հենց Օսմանյան կայսրությունն է։ Խոսքը վերաբերում է 1919-1921թթ-ին՝ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացած երիտթուրքերի դատավարություններին, կամ հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերին, որոնք շուրջ 63-ն էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստը երիտթուրքական դատավարությունների փաստաթղթերում թեմային։