Open news feed Close news feed
A A
Video

Նախարարությունն էլ փակենք, ես համաձայն եմ. Հրանուշ Հակոբյան (video)

Ինչո՞վ էր զբաղված Սփյուռքի նախարարը վերջին մեկ տարում։ «Երգը առանձնացնում ենք պարից»,- ասում է Հրանուշ Հակոբյանը։ Հրանուշ Հակոբյանը սակայն սրանով չի բավարարվել, կազմակերպել է ասմունքի եւ դուդուկի փառատոն, բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ է բերել Հայաստան հատուկ առաքելությամբ. «Ճանաչում են հայրենիքը, սիրում են հայրենիքը եւ վերադառնալով որոշում են անպայման հայ մնալ»։ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում վերջապես ձեւակերպվել են Հրանուշ Հակոբյանի պահանջները Թուրքիայից. «Ես պահանջ ունեմ նաեւ չծնված երեխաների համար։ Եթե մեր 3 միլիոնը մնար,այսօր մենք 25 միլիոն կդառնայինք»։