Open news feed Close news feed
A A
Video

Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը.վիճաբանություն ԱԺ-ում (video)

ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համաձայնեց պատգամավորի հետ՝ ասելով, որ այդ գումարները կավելանան. «Խնդիրը միայն համապատասխան ֆինանսների առկայությունն է: Սակայն երրորդ երեխան է, որ ապահվում է ընտանիքում վերարտադրությունն ու ապահովում ժողովրդագրությունը: Դա խթանում է նաեւ հաջորդ երեխաների ծնելիությանը»: Փոքր վիճաբանություն եղավ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի միջեւ: ԲՀԿ պատգամավորը, խոսելով աղքատության մակարդակից, նախարարից փորձեց տեղեկանալ գնաճային ճնշումների մասին: Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ դա բյուջեի հետ կապ չունի, ու այդ հարցի պատասխանը կարող են տալ այլ ոլորտների նախարարները: Արդյունքում երկու պատգամավոր սկսեցին միմյանց վիրավորել համապատասխան գիտելիքի եւ տեղեկացվածության բացակայության համար: