Open news feed Close news feed
A A
Video

Հայաստանը կարո՞ղ է թռչնամիս արտահանել Ռուսաստան (video)

Վերջերս Երևանի երեք մանկապարտեզներ փչացած թռչնամիս էր առաքվել: Սակայն փորձաքննության եզրակացությունը դեռևս պատրաստ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի թռչնաբույծների միություն ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Վերջինս հերքեց այն լուրերը, թե փչացած թռչնամիսը «Ալավերդի» թռչնաֆաբրիկայի արտադրանք է.«Դա իրականությանը չի համապատասխանում: Նման ֆաբրիկա առհասարակ գոյություն չունի: Նման փոքր ՍՊԸ-ի ուժից վեր է այդքան թռչնամիս ունենալ և պահել», - ասաց Թռչնաբույծների միության նախագահը: Ըստ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի`պետական կառույցները գլխով են պատասխանատու իրավիճակի համար.«Այս պահին Հայաստան է ներկրվում թռչնամսի մոտավորապես վաթսուն տոկոսը, սա պատիվ չի բերում: Հիմա շատ թռչնաֆաբրիկաներ դատարկ են, հնարավորություն կա դրանք լցնելու, բայց չի արվում», - ավելացրեց Պողոսյանը: