Open news feed Close news feed
A A
Video

Հայաստանում ավելացել է թմրամիջոցների օգտագործումը (video)

Հայաստանում ավելացել է թմրամիջոցների օգտագործումը և տարածումը։ Այս մասին են վկայում ՀՀ ոստիկանության տվյալները։ Նույն է փաստում նաեւ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը. «Եթե մեր վիճակագրությամբ նայում ենք՝ 2004 թվականին գրանցված 2-3 հարյուր հոգի էր, իսկ այսօր գրանցված ունենք 5-6 հազար ներերակային թմրամիջոցներ օգտագործողներ»,-մեզ հետ զրույցում ասաց «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի»-ի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյան Հիմք ընդունելով այս փաստը ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ն այսուհետ կհամագործակցի 135 երկրներում տարածված «Անանուն թմրամոլներ» միության ներկայացուցիչների հետ՝ աշխարհում հայտնի «12 քայլ» ծրագիրը մեր երկրում կիրառելու համար. «Կլինեն փակ և բաց խմբեր, փակերին մասնակցում են միայն թմրամոլները, բացերին՝ նաև նրանց հարազատները։ Սկզբում կարդում են 12 քայլերը, կարդում են և խմբային քննարկում անում և ամեն մեկը կիսվում է իր փորձով. փորձ ունեցող և հավասարը հավասարի խորհրդատվություն է վերցնում»,- ասում է «Ցերեկային կենտրոն»-ի տնօրեն Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան։