Open news feed Close news feed
A A
Video

Իսլամացած հայերը Երևանում են (video)

«Արի տուն» ծրագրով այս անգամ Հայաստան են եկել իսլամացած հայեր, ովքեր ապրում են Արեւմտյան Հայաստանում։ Նրանցից մեկն էլ Օհաննես Օհանյանն է, ով վերջերս հենց հայրենիքում էլ մկրտվել է։ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն այսօր նշեց, որ Հայաստան են ժամանել այն հայերը, ովքեր շատ անգամ ըմբոստացել են՝ իրենց ազգային ինքնությունը պահպանելու համար. «Իսլամացած կամ ծպտյալ հայերի խնդիրը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի եւ անհրաժեշտ է նրանց հետ պահպանել մշակութային կապեր»: