Open news feed Close news feed
A A
Video

Ռուսաստանը չի ների մեր պարտքը. Հրանտ Բագրատյան (video)

Ռուսաստանը ոչ մի պատճառ չունի Հայաստանին ներելու իր պարտքերը, ինչպես դա արեց Կուբայի դեպքում։ «Կուբայի պարտքը՝ 35 միլիարդ դոլար, առյուծի բաժինը Խորհրդային Միության պարտքերն էին։ Կուբան ժամանակին կարող էր չընդունել էդ պարտքը, երբ որ Խորհրդային Միությունը քանդվեց»,- բացատրում է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։ Ըստ Հրանտ Բագրատյանի, Ռուսաստանը Կուբային ներեց այն պարտքերը, որոնք ինքն այսպես թե այնպես ստանալ չէր կարող։ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է պարտք անկախ Ռուսաստանին, ընդ որում նա մեզ գումար է տվել դոլարով, որը ուրիշից է վերցրել, ինչու՞ պետք է մեզ ների. «Էդ պարտքը բերել են, եւ ստեղ ուղղել են տնտեսության վարկավորմանը, փող են աշխատել, կամ էլ վարկերի մի մասը էստեղ հետ չի եկել,-հետեւում ենք գրաֆիկին,-որոշ տեղեր նաեւ գուցեեւ լափել են։ Ինչու՞ պետք է դա Ռուսաստանը մեզ ների»։