Open news feed Close news feed
A A
Video

Ա.Մանուչարյան. Կողոպուտի գլխավոր մեղավորը ՀՀԿ-ն է (video)

Կողոպուտը երկրում շարունակվում է՝ ասում է հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` այս կողոպուտի գլխավոր մեղավորը Հանրապետական կուսակցությունն է: Քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ հայ ժողովուրդը ապրում է երկրորդ մեծագույն վտանգը Հայոց ցեղասպանությունից հետո. «25 տարի է, ինչ մեզ քշում են մեր երկրից և այն վայրերից, որտեղ մենք ապրել ենք: Տեղի է ունենում հայրենազրկություն»: Ըստ Մանուչարյանի` բարոյալքված է նաև հայկական սփյուռքը. «Մարդիկ, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում այստեղ` Հայաստանում, արդեն հրաժարվում են իրենց արմատներից»: